Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի երեկվա հայտարարություններից հետո Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար եւ խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանի մոտ հարցեր են առաջացել: «Գուցե նա նաեւ հայտարարեր, որ արդեն նախաքննությունը ավարտվել է եւ ովքե՞ր են մեղադրյալները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Գորիսում` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող զինդատախազը նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել էր, թե մարզպետը իր տան բակում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ դեպքի վայրում չի եղել։ «Դա փաստ է։ Դա արձանագրված է ժապավենի վրա», - հայտարարել էր Գեւորգ Կոստանյանը։
Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այսպես արդեն նախնական կարծիքի ձեւավորման քարոզչություն է սկսվում, «որը միտված է պաշտպանելու բարձրաստիճան պաշտոնյային` Սուրեն Խաչատրյանին, որը հանդիսանում է Սերժ Սարգսյանի հիմնական գործիքներից մեկը տվյալ տարածաշրջանում»:
«Եթե նման հայտարարություն է նախնական արվում այդպիսի պաշտոնյայի կողմից, որպիսին է զինվորական դատախազը, սա նշանակում է` արդեն միտում կա հատուկ կարծիք ձեւավորելու համար քարոզչություն իրականացնելու», - ասաց ընդդիմադիր պատգամավորը` հավելելով. - «Նախնական այսպիսի հայտարարությունների կարիքը չկար»:
Երեկ Փոստանջյանը Սյունիքի մարզպետի հետագա գործունեության հետ կապված գրավոր դիմել էր վարչապետին` նրան տալով 6 հարց: Զինվորական դատախազի այսպիսի հայտարարությունից հետո ակնկալո՞ւմ է արդյոք, որ վարչապետի պատասխանը գոհացուցիչ կլինի, «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան` ընդդիմադիր պատգամավորը նախ ասաց, որ վարչապետը օրենքի ուժով պարտավոր է պատասխանել իր հարցին, իսկ ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի այսօրվա կարգավիճակին, ապա, ըստ նրա, դժվար չէ ենթադրել, թե ինչի համար է սա արվում:
«Պարզ է, որ ազդելու է նախաքննության վրա, եւ պարզ է, որ նաեւ նա իրենից վտանգ է ներկայացնում հասարակության համար` հաշվի առնելով, որ իր բնակարանից, իր տնից հսկայական քանակի զինամթերք են հայտնաբերել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա հայտարարություն է արել հենց բռնության կոչերով, որ «եթե ես քնած չլինեի»` իբրեւ թե նա քնած է եղել, ընդհակառակը, ինքն էլ կկրակեր, ինքն էլ մի 20 հատ «կշարեր»: Հետեւաբար, մենք այս ամենը հաշվի առնելով եւ հետո լսելով արդեն զինվորական դատախազի հայտարարությունը, հասկանում ենք, որ լուրջ քողարկման գործընթաց է սկսվել», - ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:
Հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, վիրավորվել են վերջինիս եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, եւ Նիկոլայ Աբրահամյանը, ով մարզպետի ազգականն ու թիկնապահն է։ Դեպքի առթիվ կալանավորվել է երկու անձ՝ Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդի Տիգրան Խաչատրյանը եւ 25-ամյա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, նրանց Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներ են առաջադրվել: