Ջրհեղեղը վնասել է նաեւ Պրահայում Վրաստանի դեսպանատունը

Տեսարան ջրով հեղեղված Պրահայից, 3-ը մայիսի, 2013թ.

Ջրհեղեղը Պրահայում վնաս է հասցրել նաեւ Վրաստանի դեսպանատանը: Ինչպես հայտնել է Չեխիայում Վրաստանի դեսպան Զաալ Գոգսաձեն, հեղեղվել է դեսպանատան առաջին հարկը, դիվանագիտական առաքելության աշխատակիցներին չի հաջողվում մուտք գործել շենք:

Դեսպանությունը դիմել է փրկարար ծառայության օգնությանը:

«Թրջվել է ամեն ինչ: Միայն էլեկտրամատակարարումը վերականգնելու համար որոշակի ժամանակ կպահանջվի», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է դեսպանը: