Ռազմական ինստիտուտի պետը հրաժարական ներկայացրեց

Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը, արխիվ

Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը հրաժարական է ներկայացրել նախարար Սեյրան Օհանյանին: Այս տեղեկությունը այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում հաստատեցին Հայաստանի ռազմական գերատեսչությունից:

Հունիսի 1-ի երեկոյան ռազմական ինստիտուտում սպանվել է կուրսանտ Սիփան Մովսիսյանը: Նախնական տվյալների համաձայն` հերթափոխի ժամանակ երկու կուրսանտների վիճաբանությանը եւ փոխադարձ հայհոյանքներին հաջորդել է կրակոցը:


Հովհաննես Շողիկյան