Րաֆֆի Հովհաննիսյանը Լոս Անջելեսի իր համակիրներին վստահեցնում է, որ պայքարը շարունակվում է եւ ամենաուշը հինգ տարի հետո Հայաստանը դառնալու է վերադարձի, արդարության, օրենքի երկիր:
«Պայքարը շարունակվելու է մինչեւ հաղթանակ», - իր ելույթում հավաքվածներին վստահեցրեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մեկ շաբաթ է, ինչ գտնվում է Լոս Անջելեսում եւ հանդիպումներ է ունենում իր համախոհների հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Բարեւ Լոս Անջելես» միջոցառումը Գլենդելում գտնվող մի բացօթյա ընդարձակ սրճարանում էր, որի մուտքն արժեր քսան դոլար: Ամերիկահայ երաժշտական խմբերի նվագակցության ներքո Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ առ մեկ բարեւեց խորտիկներով սեղանների շուրջ նստած ներկաներին, լուսանկարվեց, առանձին զրույցներում վերհիշեց հետընտրական օրերը եւ ապա իր ելույթի ընթացքում կոչ արեց ներկաներին անմասն չմնալ եւ միանալ պայքարին:
«Թող մեզ ոչ մի տեղ բացակա չդնեն՝ Մոսկվայում, Անկարայում թե Երեւանում», - ասաց Հովհաննիսյանը: - «Պիտի միանանք եւ պիտի փոխենք մեր երկիրը, ուժեղացնենք, դարձնենք հաղթական երկիր»:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին լսելու էին եկել շուրջ երեք հարյուր հոգի, որոնց մեծամասնությունը երիտասարդներ էին:
Նրան սատարելու էր եկել նաեւ ամերիկացի հայտնի իրավապաշտպան Թեդ Հեյսը, ով իր ելույթում ասաց, թե «առաջին քրիստոնյա երկիրը այսօր ունի ընդամենը երկու միլիոն բնակչություն եւ տասը միլիոն սփյուռք». - «Ժամանակը եկել է, դուք քաղելու եք ձեր չարչարանքի արդյունքը»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ միջոցառման նպատակն էր ցույց տալ այստեղ ապրող հայերին, որ քաղաքացիական շարժումը «ուժի մեջ է», «չի մարել, եւ պայքարը տեւական է»:
Հարկ է նշել, որ այս միջոցառումը չլուսաբանվեց տեղական որեւէ հեռուստաընկերության կողմից, թեեւ Լոս Անջելեսում գործում են շուրջ մեկ տասնյակ հայկական հեռուստաընկերություններ:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությանը, թե կարող են հրապարակել իր եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ձայնագրությունը` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ոչ միայն դեմ չէ, այլեւ պահանջում է հրապարակել. - «Հրապարակեք եւ կտեսնենք, թե ով է ճշմարիտն ասում, ով` չէ»:
Լուսինե Մուսայելյան, Լոս Անջելես