Այսօր լրացել է բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի հետ կապված գրավոր եւ բանավոր առաջարկություններ ներկայացնելու ժամկետը:
Առաջարկությունները ներկայացնելու խնդրանքով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր պաշտոնական կայքէջի միջոցով դիմել էր բոլոր շահագրգիռ կողմերին այս շաբաթ ավելի վաղ հանձնաժողովում նախատեսված աշխատանքային քննարկման ձախողումից հետո:
Հանձնաժողովից այսօր հնարավոր չեղավ պարզել, թե ովքեր եւ ինչ առաջարկներ են ներկայացրել, սակայն տեղեկացանք, որ առաջարկներ ստացվել են ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության կառույցների կողմից:
«Վարչապետի համընդհանուր 30 տոկոսոնոց սուբսիդավորումը ընդունելի չէ: Մենք կարծում ենք, որ սուբսիդավորումը պետք է հասցեական լինի, եւ դրա համար անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնց արդյունքում մեր սոցիալապես անապահով ընտանիքները մեղմված հարված ստանան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք մի քանի սկզբունքային առաջարկներ ունեն, որոնց վերաբերյալ հանձնաժողովը պետք է պարզաբանումներ տա եւ դնի հանրային քննարկման:
«Այդպես էլ պարզ չէ, թե ինչու է ներկայացված հայտը բավարարման ենթակա, երբ կախվածությունը ավելի է մեծանում ռուսական թանկ գազից այն դեպքում, երբ հնարավոր է էժան էլեկտրաէներգիա ստանալ եւ դա մատակարարել` հաշվի առնելով նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման բնապահպանական, տնտեսական, սոցիալական եւ այլ բացասական հետեւանքները: Երկրորդ, գազի սակագնի մեթոդաբանության մեջ առաջարկել ենք այնպիսի փոփոխություններ մտցնել, որպեսզի տեղի ունենա սոցիալական խմբերի դասավորումներ, եւ` կապված տարածքային առանձնահատկությունների հետ», - ասաց Մինասյանը:
Նրա խոսքով, մասնավորապես, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերում պետք է իջեցված սակագներ կիրառվեն. - «Իսկ,օրինակ, ամսական 2000 խորանարդ մետրից ավելի սպառողները վճարեն ավելի բարձր սակագնով: Առաջարկվում է, որպեսզի սկզբնական սոցիալական [ամսական 2 հազարից պակաս սպառողների] խմբում գտնվողների համար սակագինը չփոխվի: Եվ երրորդ առաջարկը կապված է նրա հետ, որ մենք դիտարկենք գազի ծառայության մատուցումը «Գազպրոմ»-ի կողմից մինչեւ բնակիչ եւ մինչեւ տնտեսվարող սուբյեկտ: Հետեւաբար գնային քաղաքականությունը այս ձեւաչափով պետք է դիտարկել, ու փոքր ու միջին բիզնեսի եւ տարածքային համաչափ զարգացման տեսակետից ավելի ցածր սակագին առաջարկել այս սուբյեկտներին»:
Գազի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մեկն էլ ասաց, որ օրեր առաջ հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներից յուրաքանչյուրը զանգահարել է հանձնաժողով եւ խնդրել գրանցել իրենց` առաջիկա հանրային լսումներին մասնակցելու համար:
Քաղաքացիական ակտիվիստ, իրավաբան Մերի Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հանրային լսումների օրը մենք կներկայացնենք մեր առաջարկություններն ու դիտողությունները: Երկրորդը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից զանգահարել են բողոքի մասնակիցներին, ովքեր գազի գնի բարձրացման դեմ հայտարարության տակ ստորագրել են, եւ ասել են, որ յուրաքանչյուր ստորագրողին` եթե ստորագրողը նշել է անուն, ազգանուն եւ հասցեն, եւ կա հեռախոս, կտեղեկացնեն իր բողոքի քննարկման ընթացքի մասին»:
Դեռեւս հայտնի չէ, թե երբ կանցկացվի սպառողներին վաճառվող բնական գազի եւ էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկումը: