Ավանի հոգեբուժուական կլինիկական սխալ տեղեկություն է տվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբին` ասելով, թե արդեն 18 օր հոգեբուժարանում հակառակ իր կամքի հարկադիր բուժման ենթարկվող Ամալյա Նազարեթյանը նախկինում հաշվառված է եղել այս կլինիկայում: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՄԻՊ արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը` հավելելով, որ նախորդ այցի ընթացքում իրենց ընդունել է հերթապահ բժիշկը:
«Նաեւ կանչեցին հերթապահ բժշկին, ինքն էլ չկարողացավ հաստատել, որ նման բան ասել է, թե չի ասել, բայց կոնկրետ այդ օրը գրանցամատյանում անվան դիմաց գրառում է եղել` երկու հռոմեական թվով: Մեր աշխատակցին ասել են` դա նշանակում է, որ կինը հոգեբուժարանում է գտնվում արդեն երկրորդ անգամ: Այնինչ հոգեբուժարանի վարիչը եւ մյուս բժիշկները մեզ ասացին, որ դա միգուցե սխալմունք է եղել», - փոխանցեց Աղամալյանը:
Երեկ երեկոյան գրություն էր տարածել Նազարեթյանների ընտանիքը, մասնավորապես, Ամալյա Նազարեթյանի քույրը` Արմինեն: Նա հերքել է օմբուդսենի գրասենյակի` «Ազատություն» ռադիոկայանին տված տեղեկատվությունը, թե քույրը նախկինում հաշվառված է եղել հոգեբուժարանում:
«Պարզից էլ պարզ է, որ այդ ստոր զեղծարարությունը արվում է Ամալյայի հոգեբուժարան հանիրավի տեղափոխողների «կաշին փրկելու» մղումով: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Ամալյա Նազարեթյանը երբեւէ որեւէ առնչություն չի ունեցել որեւէ հոգեբուժարանի հետ, եւ նրա ադեկվատությունը կարող է հաստատել նրա հետ շփվող ցանկացած անձ», - հայտարարում են հարազատները:
Նազարեթյանի հարեւանները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս պնդել էին, որ հոգեբուժարան տեղափոխված կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրները չունի: Հարեւանները, սակայն, պատմել էին, որ տիկին Ամալյան խնդիրներ ուներ իր պաշտգամբը փակող «Իդեալ» խանութի հետ: Իսկ Նազարեթյանի հեռավոր ազգական տիկին Սեդան, թեեւ ծանոթ չէր այդ խնդիրներին, սակայն ասել էր, որ 70-ամյա Ամալյան միայնակ կին է` երեխաներ, ամուսին չունի, այդ իսկ պատճառով թերեւս խոցելի է:
Սակայն երեկ ուշ երեկոյան Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ հիվանդին մեկ ու կես ժամ զննելուց հետո եզրահանգել է, որ տիկին Ամալյան հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի:
Պաշտպանի արագ արձագանքող խումբը երեկ եւս տեսակցել է տիկին Ամալյանին: Ըստ աշխատակիցներին` նրա վիճակը նորմալ է եղել, սակայն բժիշկները պնդել են, թե դա դեղերի ազդեցության շնորհիվ է: Հաջորդ շաբաթ նորից հանձնաժողով կկազմի` կնոջը ստուգելու համար: Հանդիպման ընթացքում կինը դիմում է ներկայացրել պաշտպանին` հոգեբուժարանում իր հետ վատ վարվելու հետ կապված:
«Տիկին Ամալյան մեզ հայտնեց, որ ուժ է կիրառվել իր նկատմամբ, ու նաեւ երբ իր բնակարան են այցելել շտապօգնության աշխատակիցները, իրեն խաբել են, սկզբում ասել են, որ քեզ պետք է տանենք ցուցմունք տալու, այնինչ տարել են հոգեբուժարան», - ասաց Աղամալյանը:
Այս գործով հետաքրքրված Հելսինկյան ասոցիացիայի տնօրեն Միքայել Դանիելյանը երկու օր առաջ նույնպես այցելել էր տիկին Ամալյային եւ նորից գտել նրան նորմալ վիճակում: Այսօր Դանիելյանը զերծ է մնում որեւիցե մեկնաբանություն տալ այս խնդրի առնչությամբ` տեղեկացնելով, որ փաստեր, մանրամասներ հավաքելու փուլում են եւ առաջիկայում կպատասխանեն հարցերին:
Երեկ ծավալուն հաղորդագրությունն էր տարածել նաեւ ոստիկանությունը, որտեղ ասվում էր, թե ոստիկանության Արաբկիրի բաժնի որեւէ ծառայողի կողմից նրա նկատմամբ բռնություն չի կիրառվել, իսկ ոստիկանության ծառայողի ներկայությունը հասարակական կարգն ապահովելու նպատակ է հետապնդել: Ուստի ոստիկանությունը նպատակահարմար է համարում ուսումնասիրության արդյունքները թողնել անհետեւանք` առանց ծառայողական քննություն կատարելու:
Ի դեպ, տիկին Ամալյային հոգեբուժարան տեղափոխելու կանչը հնչել է Արաբկիրի ոստիկանությունից: Հիշեցնենք, որ հիմքը ընդամենը մեկ դիմում է` հարակից «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներից, որի տերը Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբայրն է: Նազարեթյանի պատշգամբը փակած «Իդեալ» խանութի տարածքը նույնպես Մխիթարյաններին է: «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում, սակայն ԱԺ պատգամավորը հերքել է այն դիտարկումը, թե քաղաքացին զոհ է գնացել իր ընտանիքի բիզնես շահին:
«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների պնդմամբ, մինչդեռ, դիմումի տակ առկա չորս ստորագրություններից մեկը պատկանում է սրճարանի հաշվապահին, ով սրճարանում ամիսը մեկ անգամ է լինում: