Անվանի գրող, արցախյան ազատամարտի մասնակից Լեւոն Խեչոյանը հրաժարվել է պետական պարգեւից:
Հայ ժամանակակից արձակի լավագույն նմուշների` «Սեւ գիրք, ծանր բզեզ», «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպերի, բազմաթիվ պատմվածքների հեղինակը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալը չէր կարող ընդունել, երբ «երկրից արտագաղթը հասել է նման չափերի», երբ իր եղբայր-ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում:
Հիշեցնենք, երկրում տիրող իրավիճակով էին ժամանակին պայմանավորել պետական պարգեւներից հրաժարվելը անվանի երաժիշտ Օհան Դուրյանը, Սիլվա Կապուտիկյանը:
Միաժամանակ, նախագահական նստավայրում այսօր հանձնվեցին ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակները: Մրցանակները՝ համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի անդամ Ալբերտ Պողոսյանը:
Պարգեւատրվածների թվում էր Զորյան ինստիտուտը (ԱՄՆ)` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար, եւ Թեսա Հոֆմանը (Գերմանիա)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության համար եւ այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար:
Նախագահի մրցանակների արժանացան մի շարք գիտնականներ բժշկագիտության, ֆիզիկայի եւ այլ բնագավառներում:
Գրականության գծով մրցանակը հանձնվեց բանաստեղծ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանին` «Կանգ առ, ես այստեղ եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար:
Հումանիտար գիտությունների բնագավառում այս անգամ նախագահական մրցանակ չի շնորհվել:
Արվեստի բնագավառում մրցանակը շնորհվել է մեր լավագույն գեղանկարիչներից Հակոբ Հակոբյանին (հետմահու)` «Սիրո պարտեզ» գեղանկարների շարքի համար, եւ Հենրիխ Էլիբեկյանին` «Երկխոսություն կյանքի տեւողությամբ» դիմանկարների շարքի համար:
Հանձնվեցին նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակները:
«Մրցանակը ոչ միայն գնահատական է ձեր անցած ուղուն, այլեւ ապագային միտված ուղերձ է: Այս մրցանակների նպատակներից մեկն է խրախուսել ձեզ կանգ չառնելու ձեռք բերված հաջողությունների վրա: Այս մրցանակների միջոցով մենք ոչ միայն երախտագիտություն ենք հայտնում ձեզ, այլեւ հորդորում ենք անել ավելին՝ ի փառս հայ ժողովրդի», - մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց Սերժ Սարգսյանը: