Եվրոբոնդը ըստ էության նույն արտաքին պարտքն է, այսինքն՝ Հայաստանի պարտատոմսերը պետք է վաճառվեն եվրոպական շուկայում: «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով գազի նոր սակագնի 30 տոկոսը եվրոբոնդերի միջոցով սուբսիդավորելու՝ կառավարության մտադրությունը, այս մասին ասաց տնտեսագետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:
Նա հավելեց, որ այդպիսով Հայաստանի արտաքին պարտքին նոր բեռ է ավելանալու:
«Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ ցանկանում են եվրոբոնդեր թողարկել, եւ ես համոզված եմ, որ այն տոկոսադրույքը, որով դրանք դրսում վաճառքի են հանվելու, ասում են՝ տարեկան 6 տոկոս, իրատեսական չէ, քանի որ Հայաստանի վարկանիշն այդքան բարձր չէ: Այսինքն, ես կարծում եմ, որ վաճառքի տոկոսադրույքը 10-ից պակաս չի լինի», - շարունակեց Վահագն Խաչատրյանը` մանրամասնելով. - «Իսկ դա նշանակում է, որ եթե տասը տարով Եվրոպային 500 միլիոնի պարտատոմսեր վաճառեք, դա կրկնակի պարտք կառաջացնի, այսինքն, մենք դրա դիմաց պետք է վճարենք մեկ միլիարդ»:
«Մնացած հետեւանքների մասին ուղղակի այսօր նպատակահարմար չեմ գտնում խոսել: Երբ որ դա կփորձի գոնե ռեալությանը մոտենալ, արդեն պետք է այդ հարցադրումները անել, որովհետեւ դրանք շատ անկանխատեսելի են, դրանք երկիրը դեպի սնանկացում տանող լավագույն ճանապարհներից մեկն են», - նշեց ընդդիմադիր գործիչը:
Հիշեցնենք՝ կառավարությունը մտադիր է 30 տոկոսով սուբսիդավորել գազի սակագինը, սակայն չի հստակեցվում, թե սուբսիդավորումը ինչ աղբյուրներից է հայթայթվելու: Այդ առնչությամբ մեկ անգամ ակնարկ եղավ եվրոբոնդերի մասին:
Ի պատասխան շրջանառվող այն կարծիքի, որ գազի թանկացումը այն գինն է, որը վճարվում է Հայաստանի` եվրաինտեգրման գործընթացը շարունակելու եւ Եվրասիական միություն չմտնելու դիմաց, Խաչատրյանը ընդգծեց. - «Ես չեմ ուզում խնդիրը այդ հարթության մեջ քննարկել, որովհետեւ ավելի շատ կուզեի, որ մենք պարզենք, թե ինչու Հայաստանի Հանրապետության տարածքում գազը տեղափոխելիս կրկնակի անգամ թանկանում է գինը: Երկրորդը, մենք հասկանայինք ընդհանրապես` «ՀայՌուսգազարդ»-ի կառավարումը կամ, ինչպես ժամանակակից լեզվով են ասում, մենեջմենթը ինչքանով է արդյունավետ: Եվ այդ քննարկումներից հետո նոր անցնենք արդեն գեոքաղաքական խնդիրներին եւ այդտեղ փորձենք հասկանալ, թե, ասենք, Ռուսաստանը ինչու է գազի գնային այդ քաղաքականությունը տանում»:
Տնտեսագետը նաեւ հիշեցրեց, որ գազի նախատեսվող թանկացման մասին Ռուսաստանը հայտարարել էր շատ վաղուց. - «Երկու տարի առաջ ինքը ասել էր, եւ նույնիսկ կա գրաֆիկ գազի գնի բարձրացման: Եվ մեր այդ տեղեկություններով` դեռեւս պետք է այդ գնի բարձրացումը շարունակվի` 320 դոլար արդեն դառնա 270-ի փոխարեն [Ռուսաստանից ներկրվող գազի հազար խորանարդ մետրը], այսօր որ առաջարկում են մեզ»:
«Ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ մենք պետք է մեր ներքին խնդիրների մասին խոսենք, նոր հետագայում արդեն մտածենք, թե սրա գինը արտաքին գործոնների հետ կապված որն է», - ամփոփեց Վահագն Խաչատրյանը: