Liberty Reserve-ը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Միացյալ Նահանգների դատախազությունը Liberty Reserve էլեկտրոնային վճարային համակարգի ղեկավարությանը մեղադրում է փողերի լվացման մեջ:

Ըստ ամերիկյան դատախազության` Կոստա Ռիկայում գրանցված այս ընկերությունը շուրջ 6 միլիարդ դոլար է օրինականացրել:

Ամերիկացի իրավապահները այս բացահայտումը որակել են խոշորագույն նվաճում ինտերնետի միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարում: