Մի խումբ ակտիվիստներ հինգշաբթի բողոքի ակցիա էին նախաձեռնել Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ այդ պահին ընթանում էին գազի գնի շուրջ փակ լսումները:
Գազի սակագնի մոտալուտ բարձրացման դեմ բողոքող ակտիվիստները պահանջում էին իրենց եւս հնարավորություն տալ մասնակցել խորհրդարանում ընթացող փակ լսմանը:
Գազի սակագնի բարձրացման շուրջ քննարկումը, որին հրավիրված էին Հայաստանի վարչապետը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, կառավարության այլ ներկայացուցիչներ, նախաձեռնել էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Աբրահամյանը այսօր հինգ ակտիվիստների հնարավորություն տվեց մասնակցել այդ լսումներին, սակայն խորհրդարան մտնելուց մի քանի րոպե անց վերջիններս ի նշան բողոքի դուրս եկան շենքից: Ակտիվիստներին տարել էին լրագրողների համար նախատեսված խցիկը` փաստորեն հնարավորություն չտալով անմիջականորեն մասնակցել լսումներին:
Նախաձեռնության անդամներից Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն իսկ գնացել է ապօրինի քայլի, քանի որ այժմ «խորհրդակցական փուլում է եւ համաձայն օրենքի` իրավունք չուներ հանդիպումներ կազմակերպել գործադիրի ներկայացուցիչների հետ»: Գրիգորյանը կարծում է, որ դա կարող է դիտվել որպես «ճնշում` հանձնաժողովի անկախության նկատմամբ»:
Սիլվա Ադամյանը, ով երկար տարիներ աշխատել է «ՀայՌուսգազարդում» եւ մոտ մեկ տարի առաջ դուրս է եկել աշխատանքից, պատմում էր, որ դեռ մեկ տարի առաջ գործող սակագնով բնակիչները դժվարությամբ էին մուծում ամենամսյա վճարները եւ պարբերաբար խնդիրներ էին ունենում «ՀայՌուսգազարդի» հետ: Ադամյանը կանխատեսում է, որ այս թանկացումը արդեն աղետալի հետեւանքներ կարող է ունենալ:
«Դեռ ամառ է, բայց ձմռանը հենց ցուրտը սկսվեց, խայտառակ իրավիճակ է սկսվելու, սոցիալական բունտից դժվար թե կարողանանք խուսափել, որովհետեւ նախկին գինը արդեն լուրջ տրամադրվածություն էր առաջացրել ժողովրդի մեջ, նույնիսկ հարուստ մարդիկ էին դժգոհում, որ չեն կարողանում գազի վարձը վճարել», - ասաց Ադամյանը:
Ակցիային մասնակցում էին տարբեր տարիքի քաղաքացիները: Առավել մտահոգված էին թոշակառուները, ովքեր ասում էին, որ գազի թանկացումից հետո ստիպված կլինեն հրաժարվել այդ ծառայությունից: