Ընդունելության քննությունների կազմակերպման ներկայիս միասնական կարգը, որը իրականացնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ), հակասության մեջ է օրենքի հետ: Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ:
Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության» մասին օրենքի` կրթական հաստատությունները ինքնուրույն են կազմակերպում ուսումնական գործընթացը, այդ թվում` եւ ընդունելությունը:
«Այս դրույթը կարելի է փորձել այլ կերպ մեկնաբանել, սակայն եթե մենք տեսնում ենք որեւէ տարընթերցման հիմք, մենք պարտավոր ենք ղեկավարվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, որը նախատեսում է, որ այն դեպքերում, երբ կա որոշակի անորոշություն, դրույթը մեկնաբանվում է բառացի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների գրասենյակի իրավական վերլուծության վարչության բաժնի պետ Արամ Վարդեւանյանը:
Հոդվածը բառացի մեկնաբանելիս պարզ է դառնում, որ կրթական հաստատությունը ուսումնական գործընթացը կազմակերպելու հետ մեկտեղ, կազմակերպում է նաեւ ընդունելությունը: Բացի այդ, իրավաբանի խոսքով, կառավարության այն որոշումը, որով ԳԹԿ-ն է պարտավորվում իրականացնել ընդունելությունը, հակասության մեջ է մտնում նաեւ Սահմանադրության հետ, որտեղ նշվում է, որ բուհերն ինքնավար են, իսկ երբ ընդունելության քննությունները կազմակերպվում են այլ մարմնի կողմից, դա խախտում է բուհերի ինքնավարությունը:
Իրավաբանի դիտարկմամբ` մեկ այլ հակասություն կա այս որոշումների, օրենսդրության եւ Սահմանադրության մեջ:
«Եթե մեկնաբանում ենք կառավարության որոշումը` որպես պարտավորություն նախատեսող փաստաթուղթ, այսինքն, որ բուհերը պարտավոր են ենթարկվել ԳԹԿ-ի եզրակացություններին, գնահատականներին ու որոշումներին, ստացվում է, որ կառավարության որոշմամբ է սահմանվել պարտականություններ, մինչդեռ կրթական հաստատությունները հանդիսանում են իրավաբանական անձինք, իսկ իրավաբանական անձանց պարտավորությունները կարող են նախատեսվել բացառապես օրենքով, եւ կառավարության որոշմամբ պարտավորություն նախատեսել, դա նույնպես ՀՀ օրենսդրության կարգի պահպանում չէ», - նշեց Արամ Վարդեւանյանը:
Դիտարկմանը, որ ամեն դեպքում միասնական քննության համակարգը դրական զարգացումներ ունի եւ նախկինում, երբ քննությունները կազմակերպվում էին բուհերի կողմից, կոռուպցիոն ռիսկերն ավելի մեծ էին, քան հիմա, Վարդեւանյանն արձագանքեց. - «Դրա վերաբերյալ միասնական դիրքորոշում հայտնելը դժվար է: Ամեն դեպքում մենք տեսնում ենք այդ դրական զարգացումները, որ որոշակի ռիսկային հարցեր նվազել են: Մյուս կողմից սա կարող է հանգեցնել նրան, որ այդ ամբողջ գործընթացը մեկ մարմնի ձեռքում կենտրոնացնելը եւս կարող է նման ռիսկեր առաջացնել»:
Կրթության եւ գիտության նախարարությունը խնդրի շուրջ առայժմ որեւէ մեկնաբանությամբ հանդես չի գալիս, մինչեւ հայտնի չդառնա` Սահմանդրական դատարանը ընդունել է հայցը, թե` ոչ: