Կառավարությունը հաստատեց Արմավիրի 46 համայնքների աջակցության ծրագիրը
Your browser doesn’t support HTML5
Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած 46 համայնքներին աջակցություն ցուցաբերելու ծրագիրը: Տուժած ընտանիքները հողի հարկից եւ ջրի վարձավճարից կազատվեն ամբողջությամբ կամ մասնակի: Կառավարությունը մոտ 350 միլիոն դրամ կտրամադրի լրացուցիչ 50 հակակարկտային կայան գնելու եւ մարզում տեղադրելու համար: վարկեր տրամադրած բոլոր բանկերը անհատական աշխատանք կտանեն բնակիչների հետ, որպեսզի վերանայվեն վարկերի տոկոսադրույքները եւ մարման ժամանակահատվածները: