Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների մասին, որը տասնյակ մարդկանց ողբերգական մահվան պատճառ դարձավ: Կորուստն առավել ցավալի է, քանի որ զոհերի մեջ մեծ թվով երեխաներ կան: Խորին վշտակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն եւ տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: