Մայիսի 30-ին տեղի կունենա «Ստամբուլի ընկեցիկը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Բնագրից` անգլերենից, այն թարգմանել է Մարո Մադոյան-Ալաջաջյանը, 2012 թվականին: Վեպը լույս է տեսել 2006 թվականին:
Խոսելով իր «Ստամբուլի ընկեցիկը» կամ «Ստամբուլի բիճը» (թուրքերենից թարգմանության վերնագիրը) վեպի մասին, թուրք գրող էլիֆ Շաֆակը հարցազրույցներից մեկում ասել է, որ Թուրքիան տառապում է հիշողության կորստով. - «Ուզում եմ, որ թուրքերը կարողանան հիշել, իսկ հայերը` մոռանալ»:
Վեպում հիշատակվում է նաեւ հայերի ցեղասպանությունը: Հենց «ցեղասպանություն» բառի համար Էլիֆ Շաֆակը երկու անգամ մեղադրվել է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածով` թուրքական ինքնությունը վիրավորելու համար, սակայն դատարանը նրան արդարացրել է ապացույցների անբավարարության պատճառով:
«Գիրքը թարգմանելուց հետո ես պահանջ զգացի գնալ Ստամբուլ եւ ինքս իմ աչքերով տեսնել, թե արդյոք հեղինակը կարողացել է ճիշտ ներկայացրել, այն, ինչ տեղի է ունեցել: Եվ ժողովրդի հետ շփվելով` ես նկատեցի, որ հայերի հանդեպ նրանք թշնամանք չեն զգում», - ասաց թարգմանչուհի, գրականագետ Մարո Մադոյան-Ալաջաջյանը:
«Ստամբուլը մեծ գունավոր մատրյոշկայի է նման: Բացում ես այն եւ մեջը գտնում մեկ ուրիշ տիկնիկ: Այն հայելիների աշխարհ է, ոչինչ այդքան հանգիստ չէ, որքան թվում է: Այն կլիշեներ չի սիրում», - ասել է Էլիֆ Շաֆակը:
Կլիշեներ չի սիրում նաեւ վեպի հերոսուհիներից մեկը` թուրք Ասյան, ում կերպարում գրողը ինչ-որ տեղ իրեն է նկարագրել. սկսած հոր հետ չապրելուց մինչեւ Ջոնի Քեշի երաժշտության սիրահար լինելը:
Էլիֆ Շաֆակը բազմաթիվ գրական մրցանակների դափներիր է:
«Թուրք մտավորականները, որոնք այսպիսի գործ են գրում, ինչպես մեզ եւ աշխարհի, այնպես էլ թուրք ժողովրդի հետ են երկխոսության մեջ մտնում», - նշեց թարգմանչուհին:
Այդ երկխոսության մասին կարծես խոսում են թվերը, քանի որ գիրքը եղել Թուրքիայում լավագույն վաճառվող գրքերից, իսկ Շաֆակը ոչ միայն Իտալիայում, Ֆրանսիայում եւ Բուլղարիայում, այլ նաեւ Թուրքիայում ամենաընթերցվող կին գրողներից է:
«Երբ գրում էի վեպը, գլոբալ քաղաքական խնդիրներ չէի լուծում: Հենց հակառակը, ես ուսումնասիրել եմ հայ ու թուրք կանանց ամենօրյա կյանքի պարզ մանրուքները, դրանք շատ նման են իրար», - հարցազրույցներից մեկում ասել է Շաֆակը:
Բացի Թուրքիան խորհրդանշող Մուստաֆայից, վեպի մյուս գլխավոր հերոսները կանայք են: Գրողի կարծիքով, ժառանգության պահպանման գործում կանայք ամենամեծ դերն ունեն:
«Հեղինակը նկարագրում է, որ մի ընտանիքում, որտեղ բացառապես կանայք են ապրում, մեկը ֆունդամենտալ մուսուլման է, մյուսը ժամանակակից հայացքների տեր, բոլորը տարբեր խառնվածքի եւ բնավորության մարդիկ են: Նա այս ընտանիքը համեմատում է Թուրքիայի հետ եւ ասում, որ անկախ նրանից, թե որքան տարբեր ենք մենք, պետք է կարողանանք միասին ապրել եւ սիրել իրար, ցույց տալով նաեւ այն մեծ սերը, որ կա այդ ընտանիքում», - նշեց Մարո Մադոյան-Ալաջաջյանը: