ԱԺ-ն մերժեց «Մարտի 1»-ի նոր հանձնաժողովի ստեղծման առաջարկը

Հանրապետական խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովը այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ մերժեց 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նպատակով խորհրդարանական նոր հանձնաժողով ստեղծելու` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությունը:

Օրինագծին դեմ քվեարկեցին իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորները:

Գլխադասային` պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը, որը ղեկավարում է հանրապետական Դավիթ Հարությունյանը, միաձայն դրական եզրակացություն էր տվել նախագծին, եւ այն ընդգրկվել էր Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում:


Աստղիկ Բեդեւյան