Եգիպտոսի նախագահը չի պատրաստվում բանակցել զինյալների հետ

Մուհամեդ Մուրսի, արխիվ

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել է, թե մտադիր չէ բանակցություններ վարել երկրի անվտանգության ծառայության յոթ աշխատակիցներին առեւանգած զինյալների հետ:

Անցած շաբաթ Սինայի թերակղզում առեւանգված այդ անձինք ժամեր առաջ համացանցում հայտնված մի տեսանյութում խնդրում են երկրի իշխանություններին փրկել իրենց կյանքը:

Եգիպտական ու միջազգային դիտորդները բազմիցս են ահազանգել, որ իրավիճակը Սինայի թերակղզում դուրս է եկել Եգիպտոսի իշխանությունների վերահսկողությունից: