«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի համոզմամբ, առնվազն կասկածելի կարող է լինել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը, թե Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը մինչ օրս «չի գտնվել շահերի բախման իրավիճակում», այսինքն, օրինակ իր պաշտոնը չի օգտագործել իր զավակաների սեփականությունը հանդիսացող ընկերությունների օգտին:
Նման համոզմունք Այվազյանը հայտնեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տրամադրեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին առնչվող վարույթի եզրակացությունը, ըստ որի` փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս հանձնաժողովին եզրակացնել, թե Խաչատրյանը «Ապեյրոն» եւ «Մեգամոթորս» ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում:
Հանձնաժողովը պարզել էր, որ «Ապեյրոն» եւ «Մեգամոթորս» ընկերությունները պատկանում են ՊԵԿ նախագահի հետ «փոխկապակցված անձանց` նրա զավակներին»: Բացի այդ եւս չորս ընկերությոոններ պատկանում են նրա հորեղբոր ու հորաքրոջ տղաներին:
Անցած տարի «Թրանսփարենսի Ինթենեշնլ» կազմակերպությունը, հիմք ընդունելով մամուլում տեղ գտած հրախարակումները, թե Գագիկ Խաչատրյանին են պատկանում շուրջ մեկ ու կես տասնյակ ընկերություններ, դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` խնդրելով պարզել, թե արդյոք նշվածը համապատասխա՞նումէ իրականությանը եւ եթե այո` ապա արդյոք չկա՞ շահերի բախում, երբ ՊԵԿ-ի նախագահն ունի բիզնեսներ:
«Մեզ մոտ լուրջ կասկածներ կան, բայց այստեղ կա նաեւ լուրջ ուսումնասիրության կարիք, որը պետք է աներ ինչ֊որ չափով էթիկայի հանձնաժողովը, որը, կարծում ենք, պետք է անեն նաեւ հետաքննող լրագրողները, որպեսզի վեր հանեն կոնկրետ ապացույցներ, որ տեղ է գտել պաշտոնեական դիրքի չարաշահում, որ օրինակ, տղաները ինչ֊որ ապրանք ներկրելուց քիչ մուծումներ են կատարել», ֊ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Սոնա Այվազյանը։
Այվազյանն անդրադարձավ հարցին, թե հանձնաժողովը ինչպես է տեսնում իրավիճակը, երբ կարող է լինել շահերի բախում։
«Այստեղ նշված է, որ նա պետք է գործողություն անի․․․ Իսկ եթե Գագիկ Խաչատրյանը, լինելով Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար, չի կատարում գործողություն եւ չի, օրինակ, որոշում, որ պետք է իր փոխկապակցված անձանց պատկանող ընկերություններում կատարվեն հարկային ստուգումներ, արդյոք դա կարո՞ղ է դիտվել շահերի բախում, թե՞ չէ»,֊ մեկնաբանում է նա, ֊ «Այսինքն, օրենքի տվյալ ձեւակերպմամբ, որովհետեւ նա գործողություն չի կատարել, նրա չընդունած որոշումը՝ հարկային ստուգում չանցկացնելու, շահերի բախում չի կարող դիտարկվել, որը, կարծում ենք, օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն լինի»։
Տեղեկացնենք նաև, որ երեկ, երբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Ազատություն» ռադիոկայանին տրամադրեց Գգաիկ Խաչատրյանին առնչվող վարույթի եզրակացությունը, մենք դիմեցինք Պետեկամուտների կոմիտե` արձագանքներ ստանալու նպատակով, սակայն առայժմ որեւէ արձագանք չի ստացվել: