Իրաքում պայթյուններից ավելի քան 75 մարդ է զոհվել

Իրաքում ուրբաթ օրը տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումների արդյունքում, որոնք ենթադրաբար ուղղված են եղել սուննի մահմեդականների դեմ, ավելի քան 75 մարդ է զոհվել։

Ուրբաթ օրվա պայթյուններին նախորդել էին չորեքշաբթի եւ հինգշաբթի տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնք ուղղված էին շիա մահմեդականների դեմ։