Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի կարծիքով, մեր երկրում գործարար միջավայրի բարելավման համար անհրաժեշտ են «արագ եւ լրացուցիչ քայլեր»:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունում ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք կիսում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի եւ Հայաստանում հիմնադրամի մշտական ներկայացուցչի` օրերս հրապարակած գնահատականը, Հեֆերնն արձագանքեց. - «Անշուշտ: Գործարար միջավայրը բարելավելու համար միշտ աշխատանքներ կան անելու եւ, բնականաբար, Հայաստանում եւս անելիքներ կան»:
«Կոկա-Կոլա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանի հետ խոսելիս` նա նշեց, որ մաքսային ոլորտում դրական տեղաշարժեր են նկատվել. - «Կոկա-Կոլան Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է, խոշորագույն 30 հարկատուների շարքում է եւ հարկային համակարգի կարեւոր դերակատարներից է: Մենք աշխատում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ, սակայն հարկային, մաքսային ոլորտում դեռեւս շատ անելիքներ կան: Երբ արժանահավատ գնորդից ապրանք է ձեռք բերվել եւ կա ապրանքագիր, «Կոկա-Կոլա»-ի նման ընկերության համար անհարժեշտ է, որպեսզի կանխատեսելիություն լինի այս հարցում. եթե ապրանքագրում գին է նշված, ապա վճարումները պետք է բխեն այդ գնից, եթե այս հարցի հետ կապված շփոթմունք է լինում, ապա ընկերության ծախսերն են ավելանում եւ անկանխատեսելիությունն է մեծանում Հայաստանում բիզնես անելու համար, ինչը վատ է տնտեսության համար»:
Իր խոսքում դեսպանը ընդգծեց, որ Հայաստանի տնտեսության համար կարեւոր են հարկային ու մաքսային ոլորտների թափանցիկությունը եւ ողջ տնտեսության մեջ ազատ մրցակցության կանոնների պահպանումը: Անդրադառնալով «Կոկա-Կոլա» ընկերությանը` դեսպանն ասաց, թե, օրինակ, այդ ընկերության համար կարեւոր է, որ մրցակցություն լինի շաքարի ներկրման ոլորտում, որպեսզի ընկերությունը կարողանա ընտրություն կատարել ներկրողների միջեւ, ավելի էժան ձեռք բերել հումքը ու հետեւաբար ավելի էժան առաջարկել իր ապրանքը սպառողներին:
Հիշեցնենք, որ հայաստանյան մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումների համաձայն, շաքարի ներկրման մենաշնորհը Հայաստանում պատկանում է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
«Սա տնտեսագիտության ընդհանուր սկզբունք է, որ մրցակցության արդյունքում նվազում է գինը եւ բարելավվում է որակը, ծառայությունը: Եվ այս տեսությունը կյանքում հենց այդպես էլ գործում է: Երբ Հայաստանում բջջային մեկ օպերատոր էր եւ երբ օպերատորդների թիվը երեք դարձավ, ի՞նչ տեսանք մենք` ծառայություննները բարելավվեցին, իսկ գները իջան: Այս սկզբունքը կիրառելի կլինի թե' շաքարի ներկրման ոլորտում, թե' օդային փոխադրումների, թե' այլուր», - նշեց դեսպանը:
Ջոն Հեֆերնը հավելեց, թե տնտեսությունում մրցակցության անհրաժեշտության մասին «միշտ խոսում է Հայաստանի իշխանությունների հետ». - «Բաց եւ պրոֆեսիոնալ խոսակցություններ ենք մենք ունենում այս բոլոր հարցերի կապակցությամբ: Կառավարությունը որդեգրել է բարեփոխումների իրականացման ճանապարհը, եւ մենք աջակցելու ենք այդ գործընթացին»:
Անդրադառնալով շաքարի թեմային` «Կոկա-Կոլա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանն ուշագրավ հայտարարություն արեց. - «Մենք ներկրում ենք շաքարավազը ինքներս: Սակայն կարող եմ ասել, որ աշխատում ենք տեղական արտադրողի հետ, որպեսզի հնարավորություններ ստեղծվեն շաքարի որակի համապատասխանելությունը բերելու մեր արտադրանքին, որպեսզի մենք դա կարողանանք օգտագործել»:
Դանիելյանը հավելեց, որ շաքարի ներկրման հարցում ոչ մի խոչընդոտ չեն ունեցել: