Լուրեր Հայաստանը ստանձնում է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը Մայիս 16, 2013 Կարլեն Ասլանյան Եվրախորհրդի լոգոն Հայաստանը այսօր պաշտոնապես ստանձնելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Այդ առիթով Ստրասբուրգ մեկնած արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը նախօրեին հանդիպել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։