Միջադեպ Տավուշի զորամասում. մեկ զինծառայող սպանվել է, մեկը` ծանր վիրավորվել

Երեկ միջադեպ է գրանցվել Տավուշի մարզի զորամասերից մեկում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ժամկետային զինծառայողներից մեկը մահացու հրազենային վնասվածք է հասցրել ծառայակցին: Մեկ զինծառայող էլ կրակոցներից մարմնական ծանր վնասվածքներ է ստացել եւ արդեն վիրահատվել է:

Պաշտպանության նախարարությունը խոստանում է դեպքի մանրամասները հաղորդել այսօր ավելի ուշ:


Կարլեն Ասլանյան