Հայաստանը ներկայացնող ռոք խումբը կիսաեզրափակիչում բեմ դուրս կգա 11-րդը:
Այսօր երեկոյան Շվեդական Մալմյո քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ - 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, կընտրվի եզրափակիչի մասնակից երկրորդ եւ վերջին տասնյակը: Այս տարի երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը բեմ դուրս կգա 11-րդը եւ կկատարի "Lonely Planet" («Միայնակ մոլորակ») երգը:
Երաժշտության հեղինակը Black Sabath ռոք խմբի լեգենդար կիթառահար Թոնի Այոմին է, ով իր հեղինակած ռոք բալլադը տրամադրելուց բացի նաեւ մի կարճ վիդեոհաղորդագրությամբ կոչ է արել երկրպագուներին` ձայն տալ "Lonely Planet"-ին:
Դժվար է ասել, թե ծանր մեթալի երկրպագուները որքանով են հետաքրքված ավանդաբար փոփ ոճի երգի այդ մրցույթով, սակայն «Եվրատեսիլ»-ի թղթակցի հետ զրույցում Թոնի Այոմին ասել է, որ հուսով է` հենց այս երգի պատճառով մրցույթը կդիտեն նաեւ նրանք, ովքեր սովորաբար «Եվրատեսիլ»-ի հանդիսատեսը չեն համարվում:
Թոնի Այոմին նաեւ հաջող ելույթ է մաղթել խմբին` ասելով, որ «Դորիանս»-ը արժանի է հաջողության հասնելուն, ու նաեւ ափսոսանք է հայտնել, որ չի կարող անձամբ ներկա գտնվել խմբի ելույթին:
Եզրափակիչ անցնելու համար Հայաստանից բացի պայքարելու է եւս 16 երկիր` Հունաստանը, Իսրայելը, Բուլղարիան, Մալթան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Հունգարիան, Ռումինիան, Մակեդոնիան, Նորվերգիան, Ալբանիան, Շվեյցարիան, Սան Մարինոն, Լատվիան, ինչպես նաեւ Հայաստանի հարեւաններ Վրաստանը եւ Ադրբեջանը: