Կարկուտը ոտքի է հանել նախագահին 80 տոկոս ձայն տված գյուղացիներին
Your browser doesn’t support HTML5
Մայիսի 12-ին Արմավիրում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով տուժել են տասնյակ գյուղեր: Կարկուտից տուժած շուրջ 30 գյուղերի բնակիչներ այսօր հավաքվել են Մրգաշատի գյուղամեջում՝ պահանջելով իրենց քվեները ստացած նախագահի եւ կառավարության անդամների հետ հանդիպում, կարկուտի հասցրած վնասների փոխհատուցում եւ վարկերի սառեցում: