Այս տարի արդեն հինգերորդ անգամ Երեւանում կանցկացվի տեղեկատավկան տեխնոլոգիաներին եւ նոր մեդիային նվիրված ԲարՔեմփ չկոնֆերանսը:
Չկոնֆերանս, որովհետեւ միջոցառումը չունի հատուկ ձեւաչափ եւ անցնում է ոչ պաշտոնական մթնոլորտում: Եթե ունեք ասելիք, որը կհետաքրքրի համացանցում ակտիվ գործունեություն ծավալող մարդկանց, առավոտյան գալիս եք չկոնֆերանսին, գրում ձեր անունը եւ ներկայացնելիք թեման օրակարգի մեջ. մասնակիցները կարող են ձեզ լսել նշված լսարանում: Կարեւորը, որ ձեր ասելիքը լինի հետաքրքիր, սովորեցնող, նորարարական: «Իսկ եթե տվյալ պրեզենտացիան ձեր դուրը չի գալիս, կարող եք դուրս գալ այդ լսարանից առանց աղմուկի», - նշեցին կազմակերպիչները: Սա խթան է, որպեսզի յուրաքանչյուրը մտածի` ինչպես իր պրեզենտացիան ավելի հետաքրքիր դարձնել: Ամեն դեպքում, հստակ կազմակերպիչների ցուցակ չկա: ԲարՔեմփի իրականացմանը նպաստում են ոլորտի բազմաթիվ մասնագետներ ու կամավորներ:
Այս տարի ձեւաչափը փոքր-ինչ փոխվել է: Լինելու են ինչպես միշտ չնախատեսված, այնպես էլ նախատեսված վարպետության դասեր, որոնք կկարդան Google-ից, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունից, միջազգային կազմակերպություններից հրավիրված մասնագետներ:
«Քանի որ հիմնական այցելուները ուսանողներն են ու դպրոցականները, այդ պատճառով ուզում ենք, որ ԲարՔեմփը նաեւ կրթական ուղղվածություն ունենա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կազմակերպիչներից Սամվել Մարտիրոսյանը:
Ապատեղեկատվությունը բացահայտելուց մինչեւ անիմացիայի հիմունքներ, որակյալ լուսանկարներ ստանալուց մինչեւ ցանցային անվտանգության ապահովում. թեմաները տարբեր են, կհետաքրքրեն ինչպես սոցիալական մեդիայի մասնագետներին, այնպես էլ ծրագրավորողներին:
Այս տարի ամենից շատ մասնակիցներն են գրանցված, եւ շատերը առաջին անգամ չեն եկել:
ԲարՔեմփը առաջին անգամ կազմակերպվել է 2005 թվականին ԱՄՆ-ում: Երեւանում կազմակերպվում է 2009 թվականից: