Ադրբեջանում կալանավորել են «Ազատություն» ռ/կ թղթակցին

Ադրբեջանում` Իմիշլիի շրջանում, ոստիկանները կալանավորել եւ մի քանի ժամ անց ազատ են արձակել մեր ռադիոկայանի ադրբեջանական թղթակից Ազեր Էլիին, ով լուսաբանել է գյուղացիների բողոքի ցույցը։

Ոստիկանները լրագրողին ասել են, որ նրան կներկայացնեն ապօրինի ցույց կազմակերպելու մեղադրանք։

Գյուղացիները բողոքի ակցիա են նախաձեռնել այն բանից հետո, երբ իրենց արոտավայրին են տիրացել հարեւան գյուղի բնակիչները։