Պուտինը եւ Քեմերոնը Սոչիում կքննարկեն Սիրիայի խնդիրը

Վլադիմիր Պուտինի եւ Դեյվիդ Քեմերոնի հանդիպումներից մեկը, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը մեկնել է Սոչի, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Օրակարգում Սիրիայի խնդիրն է։ Բրիտանիան սատարում է Սիրիայի ապստամբներին եւ կողմ է նրանց զենքի մատակարարման արգելքը չեղյալ հայտարարելուն, մինչդեռ Ռուսաստանը համարվում է պաշտոնական Դամասկոսի աջակիցը եւ զենքի մատակարարը։

Միացյալ Թագավորությունը ողջունել է Սիրիայի հարցով միջազգային խորհրդաժողով գումարելու ռուս - ամերիկյան նախաձեռնությունը։