Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում «Հետք» պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանին սպառնացող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, սկսվել են ստուգումներ, ուղարկվել են հարցումներ` լրագրողին սպառնացողի հեռախոսահամարի հետ կապված անհրաժեշտ տվյալները ճշտելու համար:
«Հետք» պարբերականը նախօրեին ահազանգեց, որ Ռուսաստանում գրանցված բջջային հեռախոսահամարից Անի Հովհաննիսյանին զանգահարել են եւ սպառնացել, որ «եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլեւ ընտանիքի անդամների համար շատ վատ կլինի», լրագրողը կամ նրա հարազատներից մեկնումեկը կհայտնվեն «փոսում»: Զանգահարողը ասել է, որ գիտի, թե որտեղ են ապրում Անիի հարազատները, եւ նրանց «հարցերը լուծելը» իր համար ընդամենը մեկ զանգի խնդիր է:
«Հետք»-ը իր կայքում տեղադրել է հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում զանգահարողը, մասնավորապես, ասում է. - «Քեզի ըտե շատ կոռեկտ պահի, քիթդ որդե պետք ա, ընդե մի խոթի: Շատ ահավոր վատ կլնի քո համար, նայի, զգուշացնում եմ, երկրորդ անգամ ես քեզի էլ չեմ զանգելու: Քո տեղն էլ գիդենք, հարազատներիդ տեղն էլ գիդենք, դու էլ Սիսիանից ես, քո մասին էլ ինչ պետք ա ամեն ինֆորմացիան ունենք: Քեզի զգուշացնում եմ [...] Թե չէ, Անի ջան, կհայտնվես փոսի մեջ կա՛մ դու, կա՛մ քո հարազատներից մեկնումեկը, նենց մի արա, որ վատ ըլնի: Ում հետ ես խոսում` կարեւոր չի, դու իմ ասածը շատ լավ հասկացար [...] Հետո նենց չդառնա, որ քեզ չզգուշացրինք, դու գնացիր կորար [...]»:
«Հետք» պարբերականը հանցագործության մասին գրավոր հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն` կցելով հեռախոսազրույցի ձայնագրությունն ու զանգահարողի հեռախոսահամարը:
Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ լրագրողի եւ նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Անի Հովհաննիսյանը նշեց, որ նախկինում այդ հեռախոսահամարից երբեւէ որեւէ զանգ չի ստացել, հեռախոսազրույցն էլ սկսել է ձայնագրել այն պահից, երբ անծանոթ հեռախոսահամարից զանգած անծանոթ ձայնով անձը ճշտել է, թե արդյոք իր հետ է խոսում եւ սկսել է սպառնալ:
«Ես վարկածներ չունեմ, մենք խնդրել ենք Ոստիկանությանը, որ Ոստիկանությունը պարզի, թե ինչը կամ ով կարող է լինել սպառնալիքի հետեւում», - ասաց նա:
Հիշեցնենք, Անի Հովհաննիսյանն այն լրագրողն է, ում հետ կապված միջադեպի պատճառով ապրիլի վերջին մի ոստիկան` «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը, հեռացվեց աշխատանքից: Երբ լրագրողը Երեւանի Հյուսիսային պողոտայում մոտեցել էր ոստիկաններին եւ փորձել էր ճշտել, թե ինչու են կիթառ նվագելով գումար վաստակող երաժշտից պահանջում ներկայանալ բաժին, քաղաքացիական հագուստով այդ ոստիկանը Անի Հովհաննիսյանին հրել, քաշքշել եւ անձնական վիրավորանքներ էր հասցրել: Հենց հաջորդ օրը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն անցկացվեց, եւ Ղուկասյանը հեռացվեց:
«Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հակված չէր այն կարծիքին, որ նախօրեի հեռախոսազանգն ու սպառնալիքները կարող էին կապված լինել այդ միջադեպի եւ այդ անձի հետ: Նա սպառնալիքների հետեւում տեսնում է այլ դրդապատճառներ:
«Ես մտածում եմ, որ հնարավոր է ոստիկանը չլինի, ավելի շատ հավանական է, որ ոստիկանը չլինի, ուղղակի այս վիճակից օգտվողներ կան», - ասաց խմբագիրը` մանրամասնելով. - «Մենք օֆշորներով ենք զբաղված, եւ հիմա Անիի հետ Վրաստանում հայկական ներդրումների մասին հոդված ենք պատրաստում: Այնտեղ կան մի քանի պաշտոնյաներ, պատգամավորներ, որոնց անունները կան այդ ընկերություններում, որոնք Վրաստանում բիզնես ունեն: Արդեն մի քանի ամիս հետաքրքրվում ենք, նրանց հարցումներ ենք ուղարկել, հարցումների մի մասը Անին է ուղարկել: Կարող էին այս միջադեպից օգտվել, սպառնալիքներ տալ... չգիտեմ, ես վարկածներից մեկն եմ ասում: Չեմ կարծում, որ այդ ոստիկանը այդքան անխելք լինի, որ վերցնի զանգի, կամ ինչ-որ մեկին ասի` զանգի: Չէ, կարծում եմ, որ ինքը չի, այդքան ապուշ չի լինի»: