Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) ապրիլի 7-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արված մշտադիտարկման համաձայն` ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում ամենաշատ լուսաբանվող քաղաքական ուժերն են «Բարգավաճ Հայաստանը», «Բարեւ, Երեւան» դաշինք եւ Հանրապետականը:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, սակայն նշում, որ եթե հաշվի առնվի ոչ թե եթերային ժամանակի ծավալը, այլ եթերով երեւալու հաճախականությունն, ապա այստեղ առաջատարը ՀՀԿ-ն է:
«Աննախադեպ ինտենսիվ էր քննադատությունը իշխող կուսակցության նկատմամբ, որը առավել ինտենսիվ է դարձել վերջին 9 օրվա ընթացքում, եւ մենք ունենք զարմանալի պատկեր. միայն 28 դրական անդրադարձ ՀՀԿ-ի վերաբերյալ, եւ 153 բացասական: Այդ բալանսը ցնցող է, մեր մշտադիտարկումների պատմության մեջ այդպիսի բան չի եղել», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Նավասարդյանը:
ՀՀԿ-ի վերաբերյալ բացասական անդրադարձ ամենաշատը եղել է «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաալիքներով: Բացասական հաշվեկշռով ՀՀԿ-ին հաջորդում են Հայ ազգային կոնգրեսը եւ «Օրինաց երկիրը»: Ընդ որում չկա ոչ մի դեպք, երբ լրագրողի կողմից է հնչում կուսակցությունների նկատմամաբ կոնկրետ գնահատականը. - «Շատ կուսակցությունների ներկայացուցիչներ ոչ այնքան իրենց ծրագրերի մասին էին խոսում, որքան քննադատում էին ՀՀԿ-ին», - ասաց ԵՄԱ-ի նախագահը:
Դրական եւ բացասական անդրադարձների հաշվեկշռի տեսանկյունից առավել բարենպաստ լուսաբանում են ունեցել ՀՅ Դաշնակցությունը եւ ԲՀԿ-ն:
Հետազոտության օբյեկտ դարձած 5 հեռուստաալիքներից եւ 2 ռադիոընկերությունների ընտրարշավի լուսաբանման գործում առավել ակտիվություն է ցուցաբերել «Կենտրոն» հեռուստաալիքը, որին հետեւում է «Երկիր մեդիան»: Հարկ է նշել, որ այս երկու հեռուստաալիքները 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նույնքան ակտիվ չէին: ԵՄԱ հաշվետվությունում նշվում է, որ երկու հեռուստաալիքների հետաքրքրությունը որոշակիորեն պայմանավորված է Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասնակցությամբ (մինչդեռ նախագահական ընտրություններին չէին մասնակցում): Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրությունների նկատմամաբ ամենաքիչ ուշադրությունը ցուցաբերել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եւ Հանրային ռադիոն:
Թեեւ 2009 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների համեմատ լրատվամիջոցների աշխատանքում առաջընթաց է նկատվել, այնուամենայնիվ, այս ընտրություններում նկատվել է խտրականություն «Առաքելություն» կուսակցության նկատմամբ: Օրինակ, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը այս կուսակցության ներկայացուցիչներին չի հրավիրել «Հարցազրույց» հաղորդմանը, մինչդեռ մյուս մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները 2-3 անգամ հրավիրվել են: Նավասարդյանը սա գնահատում է որպես «հնչեղ խտրականության դրսեւորում»:
Շարունակում է լուրջ խնդիր մնալ նաեւ հայ քաղաքական գործիչների բանավիճելու, եթերում բաց քննարկումների մասնակցելու ոչ բավարար պատրաստակամությունը: Սակայն հայկական իրականության մեջ ի հայտ է եկել բանավեճի նոր տեսակ, երբ առանձին եթերներում մի քաղաքական ուժի ներկայացուցիչը պատասխանում է այլ քաղաքական ուժի քննադատությանը:
«Բանավեճերը ավելի արդյունավետ են, եթե դեմ առ դեմ են տեղի ունենում, ընտրողը հստակ պատկերացում է ստանում, թե ում փաստարկները, ում ծրագրերը ավելի արդունավետ են: Եթե իրար մասին հեռակա են խոսում, դա կոնստրուկտիվ բանավեճ չէ», - նկատում է Նավասարդյանը: