Արմեն Աշոտյան. «Բուհերը պետք է ինքնավար լինեն»

Այսօր Երեւանում տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում» համաժողովը:
Այսօր Երեւանում տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում» համաժողովը:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին Բոլոնիայի գործընթացի շրջանակում Հայաստանում եւ արտասահմանում տեղի ունեցած առաջընթացը, նորությունները, անդրադարձ եղավ բուհերի կառավարման խնդիրներին:

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը նշում է, որ ոլորտում դեռեւս կան չլուծված խնդիրներ, որոնցից կարեւոր են կրթություն-տնտեսություն կապի բացակայությունը, բուհերի ինքնավարության հետ կապված հարցերը:

«Մենք պատրաստ ենք եւ արդեն ձեռնարկել ենք առաջին քայլերը ընդլայնելու բուհական ինքնավարության աստիճանը՝ վերածելով պետական բուհերը հանրային կամ ազգային ուսումնական հաստատությունների: Դա հնարավոր է միայն կառավարման բարձր որակի ապահովման պարագայում», - ասում է Աշոտյանը:

Կրթության միջազգային փորձագետ Սաչիկո Կատաոկան նշում է, որ Հայաստանում խնդիրներ կան բուհերի կառավարման համակարգում, օրենսդրական դաշտում: