Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ «որեւէ հստակ տեղեկություն չկա»

Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ հետաքննություն վարող ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը հայտարարել է, թե առայժմ որեւէ հստակ տեղեկություն չկա երկրում քիմիական զենքի օգտագործման մասին:

Ըստ BBC-ի, հանձնաժողովից մանրամասնել են, թե իրենց հայտնի չէ որեւէ փաստարկված դեպք, որը ցույց կտար, որ քիմիական զենք կիրառել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը կամ ընդդիմադիր զորամիավորումները: