Ընտրությունների արդյունքները բողոքարկող մեծ թվով դիմումներ են ստացվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հրապարակել, թե ընտրությունների արդյունքները բողոքարկող քանի դիմում է ստացել։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեռ շարունակում են ԿԸՀ ներկայացնել իրենց ուղղված դիմումները։

Հիշեցնենք, որ վերահաշվարկի եւ ընտրությունները անվավեր ճանաչելու մասին դիմումները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ընդունում էին այսօր մինչեւ ժամը 18։00֊ն։

«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տվյալներով, Երեւանի 13 ընտրատարածքներում ստացվել է հարյուրից ավելի դիմում։

Զրուցեցինք գրեթե բոլոր ընտրատարածքների հանձնաժողովների նախագահների հետ, որոնք մեզ փոխանցեցին, որ դիմումներ են ստացել «Բարեւ Երեւան» դաշինքից եւ Հայ ազգային կոնգրես կուսակցությունից՝ հիմնականում վերահաշվարկի, իսկ որոշ դեպքերում՝ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով։