Ավագանու ընտրությունները լրագրողների համար հարթ ու առանց խնդիրների չանցան, կարծում են մեդիա ոլորտի ներկայացուցիչները։
Գյումրիի «Ասպարեզ» օրաթերթը ներկայացնող լրագրող Կարեն Հարությունյանը մայիսի 5-ին առավոտից եղել է Մալաթիա-Սեբաստիայի 8/08 տեղամասում: Պատմում է, որ իր աշխատանքը հիմնականում փորձել են խոչընդոտել այդ տեղամասում ՀՀԿ-ի վստահված անձինք:
«Նախ, երբ տեսախցիկով նկարում էի, միանգամից վրդովվում էին, փորձում խլել կամ փակել խցիկը, կամ հնչեցնում էին վիրավորանքներ եւ սպառնալիքներ։ Գողացան դիտորդ Ռուզաննա Գրիգորյանի տեսախցիկի մարտկոցը, որ հետագայում էլ չկարողանա նկարել: Փորձում էին այնպես անել, որ մենք թողնեինք, հեռանայինք», - պատմեց Կարեն Հարությունյանը:
Մի շարք այլ լրագրողներ խնդիրների հանդիպել են հիմնականում ընտրատեղամասերի մոտ կուտակված մարդկանց հարցուփորձ անելիս, թե ովքեր են եւ ինչ են անում ընտրատեղամասի տարածքում:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հետեւել է ընտրությունների ընթացքին։ Կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը նշում է, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր կոմիտեն չի գրանցել ի տարբերություն այս տարվա նախագահական ընտրությունների, երբ արձանգրվել էր երկու դեպք, բայց նշեց, որ փորձեր կատարվել են խոչընդոտելու լրագրողների մասնագիտական գործունեությունը:
«Դրա հետ մեկտեղ, պետք է արձանագրենք, որ շատ լարված մթնոլորտում եւ շատ լարված պայմաններում են լրագրողները աշխատել: Եթե բռնություններ չեն եղել, դա չի նշանակում, որ աշխատանքի պայմանները բարենպաստ էին, որովհետեւ կարծես թե հիմա այդ թաղային հեղինակությունները նոր մարտավարություն էին ընտրել, եւ դա ընդհանուր բնույթ էր կրում: Նրանք փորձում էին շանտաժի ենթարկել լրագրողներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ խոսքը հոգեբանական ճնշումների, լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքի, երբեմն անգամ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մասին է:
Նա այս ընտրություններում նաեւ երկու նորություն է նկատում. նախ բազմաթիվ ընտրատեղասերում լրագրողներից պահանջել են գրացվել գրանցամատյանում տեղասում աշխատելուց առաջ, թեեւ օրենքի նման պահանջ չկա, եւ հաջորդը այն խնդիրն է, որ երբեմն տարբեր քաղաքական կուսակցություններ իրենց ակտիվիստներին լրագրողական վկայականներ են տրամադրել, ինչի պատճառով Կոմիտեի համար դժվար է տարբերել` ով է իրականում լրագրող եղել ու տեղամասում մասնագիտական աշխատանքով զբաղվել, եւ ով է ընտրատեղամաս գնացել պարզապես դիտորդի կարգավիճակում մյուս դիտորդներին աջակցելու նպատակով: