Դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացրած նախնական արդյունքների համաձայն Երեւանի ավագանու ընտրություններն անցել են աննախադեպ լարված պայմաններում:
Կազմակերպությունն ընտրություններին մասնակցել է 123 դիտորդով: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կայքի խմբագիր Մերի Ալեքսանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ շատ են եղել ուղղորդված ու բաց քվեարկության դեպքերը, իսկ 20:00-ից հետո իրենց դիտորդներին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամասեր ու հետեւել քվեաթերթիկների հաշվարկին:
Ալեքսանյանի խոսքով, իրենք դիտորդական առաքելությունն իրականացրել են Ավանի բոլոր ընտրատեղամասերում,իսկ շրջիկ 10 մեքենաներով պարբերաբար եղել են Երեւանի բոլոր համայնքներում, սակայն հիմնական խախտումները գրանցվել են հենց Ավան վարչական շրջանում:
«Մեր դիտորդներից մեկը հեռախոսով փորձել էր նկարել մի մարդու, հետո պարզվել էր, որ այդ մարդն Ավանի թաղապետի տեղակալ Սամվել Ղումաշյանն է: Մեր դիտորդը փորձել էր նկարել, թե ինչպես է Ղումաշյանը մարդկանց բերում-տանում, Ղումաշյանն էլ մոտեցել, փորձել էր ձեռքից խլել հեռախոսը, ընդհարում էր եղել, բայց ֆիզիկական բռնություն մեր լրագրողների ու դիտորդների նկատմամբ չի կիրառվել»,-նշեց Ալեքսանյանը:
Կայքի խմբագրի խոսքով, սակայն, իրենց դիտորդների նկատմամբ եղել են հոգեբանական ճնշումներ:
Դիտորդական առաքելություն իրականացնող մեկ այլ` «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել 11 եւ 12 –րդ ընտրատարածքների շուրջ 50 ընտրատեղամասերում: Նախագահ Վահրամ Վարդանյանի խոսքով, եթե ընտրախախտումներն ավելի շատ գրանցվել են իշխանական ուժերի կողմից, ապա մեղավորը ընդդիմության ներկայացուցիչներն են:
«Ընդդիմությունը բավականաչափ կազմով ներկայացված է եղել հանձնաժողովներում եւ վստահված անձեր է ունեցել: Երբ մենք` դիտորդներս, վերլուծում ենք արդյունքները, պարզ է դառնում, որ թե՛ իշխանական ուժերը, թե՛ ընդդիմությունը կոալիցիա կազմած իրականացնում են խախտումներ»,-նշեց Վարդանյանը:
Նրա խոսքով որոշ ընտրատեղամասերում դիտվել է լարվածություն հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց միջեւ, որը պահպանվել է մինչեւ քվեաթերթիկների հաշվարկի ավարտը, իսկ անդրադառնալով ընտրախախտումներին՝ Վարդանյանը նշում է, որ նկատվել են մարդկանց կուտակումներ, կաշառքի հավանական բաժանման դեպքեր, քվեաթերթիկների առեւանգում, եղել են հոգեբանական ճնշումներ, ճնշումներ ու խախտումներ եղել են մասնավորապես «Օրինաց երկիր» ու Հանրապետական կուսակցությունների կողմից:
Իսկ «Երիտասարդների ակումբների դաշնություն» ՀԿ-ի նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով, ընտրություններն անցել են բավարար մակարդակում:
«Քվեարկության ողջ ընթացքն անցել է հանգիստ ու առանց կոպիտ խախտումների: Ընտրացուցակները կազմված էին ճշգրիտ, մեր դիտորդները որեւէ բացթողում չեն արձանագրել, բոլորը պատրաստակամ էին եւ անհրաժեշտության դեպքում օգնում էին, համագործակցության բարձր մակարդակ կար»,-նշեց Մխիթարյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք «Երիտասարդների ակումբների դաշնություն» ՀԿ-ն կարող էր անաչառ աշխատել, քանի որ հենց ինքը` ՀԿ-ի նախագահ Արտյոմ Մխիթարյանը հանդիսանում է Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ, Մխիթարյանը պատասխանեց.«Բայց ոչ կուսակցական, դա խնդրում եմ հաշվի առեք։ Այո, անաչառ ենք աշխատել»:
Իսկ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ բացահայտել են ընտրությունների խայտառակ գործընթաց: Իրենք մի շարք այլ ՀԿ-ների ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ համատեղ դիտորդական առաքելություն են իրականացրել Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջաններում, Նուբարաշենի ու Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներում` թվով 113 տեղամասերում:
«Ամբողջ օրվա ընթացքում մենք այդ 4 տարածքներից ստացել ենք 575 ահազանգ, որոշ տեղերում ընթացել է առանց խոշոր խախտումների, բայց որոշ տեղերում եղել են լուրջ միջադեպեր`քաշքշուկներ, դիտորդների իրավունքների ոտնահարում, նրանց թույլ չեն տվել տեսանկարահանել, սպառնացել են, հոգեբանական ճնշումների են ենթարկել»,-նշեց Այվազյանը:
Իսկ հարցին, թե որ քաղաքական ուժի կամ ուժերի կողմից են ավելի շատ խախտումներ գրանցվել Այվազյանը պատասխանեց.- «Ինչպես միշտ Հանրապետական կուսակցությունն առաջատարի դիրքում է եղել իր իշխանական լծակներով, իր կապերով, ոստիկանության վրա իր ազդեցության լծակներով, թաղային հեղինակությունների հետ իր կապերով»: