Քանի որ երթուղայինները անմիջապես Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ չեն, այլ պատկանում են մասնավոր ընկերությունների, դրանցով մարդկանց ընտրատեղամասեր բերելը օրենքի խախտում չէ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի Հայաստանյան պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը` անդրադառնալով երեկ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական կազմակերպությունների գրանցած դեպքերին, երբ մարդկանց երթուղայիններով բերում էին ընտրատեղամասեր:
«Բոլոր կուսակցությունները աշխատում են իրենց կողմնակիցներին կազմակերպել, հորդորել գալ ընտրությունների: Երթուղայիններով եւ ավտոբուսներով մարդկանց ընտրատեղամասեր բերելը տեղավորվում է այս տրամաբանության մեջ, որը ընտրական օրենսգրքի որեւէ հոդվածի կամ որեւէ օրենքի խախտում չէ», - ասաց Էմին Երիցյանը:
Երեւանի ավագանու ընտրություններին ընդհանուր առմամբ դիտորդություն էր իրականացնում 6613 տեղական դիտորդ եւ մեկ միջազգային կազմակերպություն:
«Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Բաբկենը, ով դիտորդ էր 07/15 ընտրատեղամասում, որտեղ հիշեցնենք երեկ ծեծկռտուք տեղի ունեցավ հանձնաժողովի նախագահի եւ ավագանու թեկնածուներից մեկի միջեւ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ առավոտյան 9-10.30 նկատել եւ արձանագրել են, որ 72 եւ 82 համարի երթուղայիններով մարդկանց բերել են քվեարկության:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Զախարյանը, ասաց, որ իր աշխատանքը կապված է հանձնաժողովի եւ ընտրողների հետ: Դրսում կատարվածին հետեւելը իր ֆունկցիաների մեջ չի մտնում:
Մեկ այլ ընտրատեղամասի մոտ կազմակերպության դիտորդները նկատել էին «Բոգդան» ավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամաս բերելու դեպք:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հկ ներկայացուցիչ Մերի Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Մարդկանց մեքենաներով բերում էին ընտրատեղամասեր 15 րոպեն մեկ պարբերականությամբ: Մեր դիտորդները ֆիքսել էին անգամ տաքսի ծառայությունների այն մեքենաները, որոնք անընդհատ մարդկանց էին տեղափոխում եւ երբ ԿԸՀ-ն մեկնաբանեց, որ մարդիկ տաքսիներով են գալիս, եւ դա խախտում չէ, հաշվի չառան այն, որ առնվազն կասկածելի է, երբ նույն անընդհատ մեքենաներն են մարդկանց խմբեր բերում»
Մերի Ալեքսանյանը նշեց, որ խոսքը վերաբերում է «Զեթ» տաքսի ծառայությանը, որը ըստ պաշտոնական հայտարարագրի կիսով չափ պատկանում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ավագանու ընտրությունները դիտարկող միակ միջազգային կազմակերպությունը` Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը իր նախնական եզրահանգման մեջ այսօր եւս անդրադարձավ ընտրատեղամասերի մոտ երթուղայինների եւ տաքսիների կուտակումներին:
«Մեր առաքելության անդամները, որոնք այցելել են տարբեր տեղամասեր, նկատել են դա, ես ինքս եմ դա նկատել եւ այս առնչությամբ մենք մեր դիտարկումները կհայտնենք մեր վերջնական զեկույցում», - ասաց դիտորդական առաքելության ղեկավար Ստյուարդ Դիքսոնը:
Վերջնական զեկույցը հրապարակվելու է 2013թ.-ի հոկտեմբերին: