Տարոն Մարգարյանը դատապարտում է ընտրակեղծիքները
Your browser doesn’t support HTML5
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընտանիքի ուղեկցությամբքվեարկեց Ավան վարչական շրջանում տեղակայված 1/17 ընտրատեղամասում։ Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ասաց՝ պատկերացնում է «ավելի լավ Երեւան»։ Այն դիտարկմանը, որ արդեն իսկ տեղեկություններ կա ՀՀԿ–ն ընտրակաշառք է բաժանվում եւ հենց իր քվեարկած տեղամասում անձնագրում դրված կնիքը ցնդել է, Մարգարյանը պատասխանեց, որ դատապարտում է ընտրակաշառքների փաստերը եւ խորհուրդ տվեց դիմել պատկան մարմիններին։