Հայաստանում ծնված եւ երկու տարեկան հասակում Գերմանիա տեղափոխված Վահագ Բագրատունին շոշափելի հաջողությունների է հասել Նյու Յորքում։
Շտուտգարտի պետական օպերայի բեմում Վահագ Բագրատունին հայտնվեց ընդամենը հինգ տարեկան հասակում։ Այդպես ազդարարվեց երկու հայ երաժիշտների ընտանիքում ծնված փոքրիկ դերասանի բեմական ուղու սկիզբը միայն։ Հետագա տարիներին նա բեմ է բարձրացել Շտուտգարտի կոնսերվատորիայում, Երիտասարդական օպերայի թատրոնում բեմադրված մի շարք ներկայացումներում, տեղական արտադրության հեռուստասերիալներում։
«Որեւէ դեր կերպավորելը ինձ համար խիստ անձնական մի բան է․․․ Դա մարդկային հոգեբանության եւ վարքագծի ամենաշոշափելի, հասանելի ձեւն է։ Ինձ համար լավ դերասանական խաղը այդ երկու իրականությունները տվյալ սցենարի հորինված հանգամանքների շրջանակներում միավորելն է», - պատմում է 22-ամյա արտիստը, ով դերասանի վարպետություն է ուսանել Նյու Յորքում՝ Լի Ստրասբերգի հանրահայտ ինստիտուտում, որի շրջանավարտներից են Հոլիվուդյան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ալ Պաչինոն, Ռոբերտ Դե Նիրոն եւ Ումա Տուրմանը։
Կրթությունը երկու տարի առաջ գերազանցությամբ ավարտած հայ երիտասարդը արդեն հասցրել է նկարահանվել մի կանի կարճամետրաժ ֆիլմերում, աշխատել է «Ուոլ Սթրիթի Գայլը» ֆիլմում (այն մեծ էկրան դուրս կգա 2013-ին)։ Նա գլխավոր դերն է ստացել National Geographic-ի կողմից թողարկվելիք «Մաֆիայի պատմությունը» սերիալում, աշխատում է նաեւ սեփական նախագծերի վրա՝ սեպտեմբերին պատրաստվելով Մանհեթենում գտնվող «Սեյնթ Մարկսի» թատրոնում իր բեմադրած ներկայացման պրեմիերային:
Տաղանդավոր հայ երիտասարդը նաեւ հրավեր է ստացել անդամագրվել հեղինակավոր «Դերասանի ստուդիա» կազմակերպությանը, որի անդամների թվում են Մարլոն Բրանդոյի, Դասթին Հոֆմանի, Ալ Պաչինոյի նման աստղեր։
«Նյու Յորքում մրցակցությունը բավական մեծ է, բայց կենտրոնացումը, ձգտումը եւ մի քիչ բախտը կարող են երազանքներն իրականություն դարձնել», - ասում է Վահագն Բագրատունին: