Փոխվել է Հատուկ քննչական ծառայության պետը

Հայաստանի նախագահի հրամանագրերով, Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նրա փոխարեն ՀՔԾ պետ է նշանակվել Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանը։