Ֆյուլեն հանդիպել է Ալիեւին

Շտեֆան Ֆյուլե, արխիվ

Երկօրյա այցով Ադրբեջան ժամանած Եվրամիության ընդյալնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` քննարկվել են Եվրամիության հետ Ադրբեջանի հարաբերությունների ընդլայնման, էներգետիկայի եւ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառներում Ադրբեջան - Եվրամիություն համագործակցության հարցերը:

Բաքվում Ֆյուլեն կհանդիպի նաեւ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում Ադրբեջանի առաջընթացը գնահատելու նպատակով: