50-ամյա Կորյուն Նահապետյանը վերջերս էր նշանակվել Ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնում: ԼՐԱՑՎԱԾ
Հինգշաբթի առավոտյան` ժամը 10:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի մոտ գտնվող գերեզմանատանը հայտնաբերվել է Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի դին` հրազենային վնասվածքով:
«Ազատություն» ռադիոկայանը դեպքի վայրում պարզեց, որ Հարությունյանի դին հայտնաբերվել է նրա ծնողների գերեզմանից ոչ հեռու` ծառայողական Nissan մակնիշի 050ՈՍ03 պետհամարանիշով ավտոմեքենայում: Վնասվածքը գլխի շրջանում է:
Գործի քննությունը իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը, որի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զախարյանը եւ Կոտայքի մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանը ժամանեցին դեպքի վայր:
Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Դավիթ Վեքիլյանը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն է տեղի ունեցածը, նշեց, որ առայժմ չի կարող այդ առնչությամբ որեւէ բան ասել` ընթանում է քննություն, սակայն գործը, ըստ նրա, հարուցված է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Ըստ նրա` հարազատների ահազանգից հետո իրավապահները Կորյուն Հարությունյանին սկսել են փնտրել գիշերվանից, եւ այսօր 10:30-ի սահմաններում նրա դին հայտնաբերել են վերը նշված Nissan մակնիշի ավտոմեքենայում:
«Անհետաձգելի քննչական գործողությունները կավարտենք, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, առավոտյան ավելի մանրամասն կտեղեկացնենք», - ասաց Վեքիլյանը` առայժմ դժվարանալով նաեւ պատասխանել հարցին` արդյոք Հարությունյանը սպանվել է իրեն ամրակցվա՞ծ, թե՞ այլ հրազենով:
Ավելի ուշ` քննչական գործողություններից հետո, Կորյուն Հարությունյանի դին տեղափոխվեց Երեւան` դիահերձարան:
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, 50-ամյա Կորյուն Հարությունյանը Նաիրիի ոստիկանապետ էր նշանակվել վերջերս` մոտ մեկ շաբաթ առաջ:
Հետաքրքրական է, որ վերջին շրջանում, բացի այս դեպքից, տեղի են ունեցել մի քանի այլ դեպքեր, երբ հայաստանյան իրավապահ մարմինների ներկայացուցիչները կամ նրանց ազգականները ինքնասպանություն են գործում կամ ասվել է, որ ինքնասպանություն են գործել իրենց հարազատների գերեզմանների մոտ: Ընդ որում, ինքնասպանություն գործած բոլոր անձինք ստացել են հրազենային վնասվածքներ:
Այսպես, 2011 թվականի օգոստոսին հայտարարվեց, թե Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության դատախազ Արամ Գրիգորյանը ինքնասպան է եղել Վանաձորի գերեզմանատանը` իր մոր գերեզմանի մոտ: Գրիգորյանը ծնունդով այնտեղից էր: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Գրիգորյանը ինքնասպանություն էր կատարել իրեն ամրակցված զենքով:
Անցած տարի նոյեմբերին էլ Երեւանի Շահումյանի գերեզմանոցում հայտնաբերվեց 83-ամյա Մ. Զախարյանի դին: Պարզվեց, որ Զախարյանը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զախարյանի հայրն է, ինքնասպան է եղել կնոջ գերզմանի մոտ` «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետեւանքով: