«Արմավիա» ավիաընկերությունը արդեն մեկ ամիս է, ինչ դադարեցրել է չվերթներ իրականացնել եւ պաշտոնապես հայտարարել է, որ սկսում է սնանկացման գործընթացը, մինչդեռ ավիաընկերությունը իրեն սնանկ ճանաչելու պահանջով դատարան այդպես էլ չի դիմել:
Վերջերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, որ սնանկանալու պատճառը այն էր, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելն այլեւս օգուտ չէր բերում. - «Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ Հայաստանում բիզնես անելը ուղղակի ձեռնտու չէր: Փորձեցի այլ բիզնեսներից գումարներ ներդնել, եւ մոտ 3 տարի «Արմավիա»-ն այդպես ոչ շահութաբեր վիճակով գործում էր: Մինչդեռ հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մյուս բիզնեսներն են հայտնվել վատ վիճակում, եւ հիմա էլ պետք է դրանց վերականգնմամբ զբաղվել»:
«Արմավիա»-ի հարցի շուրջ կարծես ամեն ինչ պարզ էր, կառավարությունը արդեն քննարկում էր ավիաոլորտի ապագան, մինչդեռ հիմա ընկերությունը ներկայացրել է մի ծրագիր, որի իրականացման դեպքում «Արմավիա»-ն ոչ միայն սնանկ չի ճանաչվի, այլեւ, ըստ ծրագրի հեղինակների, կշարունակի գործել ու զարգանալ: Այսպես կոչված փրկության ծրագիրը ավիաընկերության մասնագետները օրերս են ներկայացրել:
Առաջարկում է, մասնավորապես, վերացնել «օդի համար» վճարվող գումարը, որը կազմում է 10 հազար դրամ եւ մտնում է ավիատոմսի արժեքի մեջ, ամենաքիչը 30 տոկոս զեղջ սահմանել Հայաստանի տարածքում գործող օդանավակայաններում մատուցվող ծառայությունների համար, ավիաընկերությանը ինքնուրույն ավիավառելիք բերելու հնարավորություն տալ եւ այլն:
«Արմավիա»-ն շեշտում է, որ առկա խնդիրները լուծելու դեպքում միայն որեւէ ավիաընկերություն հնարավորություն կունենա գործել եւ զարգանալ Հայաստանում, իսկ այս փոփոխությունները հնարավոր կլինի իրականացնել միայն կառավարության աջակցությամբ:
Այս առաջարկները «Արմավիա»-ն ներկայացրել է հանրային խորհրդի քննարկմանը, որտեղից այն ուղարկվել է կառավարություն: Հանրային խորհրդի ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանի խոսքով, իր որոշման մեջ խորհուրդը կոչ է անում կառավարությանը անհրաժեշտ քայլեր ձեռնարկել «Արմավիա»-ի հետագա աշխատանքը հնարավոր դարձնելու համար:
Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի կարծիքով, «Արմավիա»-ի առաջադրած պահանջները իրատեսական են, կառավարությունը համապատասխան ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում կարող է իրագործել դրանք, մինչդեռ հարց է` արդյո՞ք «Արմավիա»-ն նման առավելություններ ստանալուց հետո կկարողանա վերսկսել աշխատանքը: Նրա կարծիքով, ընկերության կուտակած միլիոնավոր դոլարների հասնող պարտքերը դա անհնար են դարձնում:
Նշենք, որ Հանրային խորհրդի կողմից կառավարությանը ներկայացրած որոշումը խորհրդատվական բնույթ ունի: Առայժմ հայտնի չէ, թե երբ է կառավարությունը քննարկելու ավիաոլորտի հարցը: