Կիպրոսի խորհրդարանը ընդունեց տնտեսությունը փրկելու ծրագիրը

Կիպրոսի խորհրդարանի նիստը ուղեկցվում էր բողոքի ակցիայով, Նիկոսիա, 30-ը ապրիլի, 2013թ.

Կիպրոսի խորհրդարանը հավանության է արժանացրել տնտեսությունը փրկելու ծրագիրը, ինչը նախատեսում է ֆինանսական աջակցություն Արժույթի միջազգային հիմնադրամից, Եվրամիությունից եւ Եվրոպական կենտրոնական բանկից` տնտեսական խստացումների դիմաց:

Ծրագրին կողմ է քվեարկել 29 պատգամավոր, 27-ը դեմ են արտահայտվել:

Փաստաթղթի ընդունումը Կիպրոսին ընդհանուր առմամբ շուրջ 10 միլիարդ եվրոյի օգնություն ստանալու հնարավորություն է ընձեռում: