Քարոզարշավի խոչընդոտում, «սեւ PR», տեղական գրանցում չունեցող ընտրողների ներգրավում. մայիսի 21-ին կայանալիք Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ընտրություններից առաջ նման իրավիճակ է ստեղծվել քաղաքի ամենահայաշատ թաղամասերից մեկում` Լիթլ Արմենիայում:
Այստեղ առաջադրված երկու թեկնածուները` Ջոն Չոին եւ Միթչ Օ’Ֆարելը արդեն մի քանի օր է ինչ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում` հայազգի ընտրողների շրջանում միմյանց հաջորդող միջադեպերի մեղքը մեկը մյուսի վրա բարդելով:
Իրավիճակն այնքան է թեժացել, որ հայկական ընտրազանգվածի քվեների համար ընթացող պայքարում արձանագրված խախտումների մասին ծավալուն մի հրապարակմամբ է հանդես եկել ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` Los Angeles Times-ը:
«Երբ երկու մրցակից թեկնածուների աջակիցները հանդիպեցին Լիթլ Արմենիայի փողոցներից մեկում, նախընտրական քարոզչությունն արագորեն վերածվեց վեճի», - գրում է թերթի մեկնաբանը` մանրամանելով, որ Օ’Ֆարելի հայազգի կողմնակիցները բռնության սպառնալիքներ են հնչեցրել Ջոն Չոիի շտաբի 17-ամյա հայ ակտիվիստների հասցեին:
«Օ’Ֆարելի կողմնակիցներից մեկը նույնիսկ զինված է եղել», - պնդում է թերթը` հավելելով, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն, զինված այդ տղամարդը Օ’Ֆարելի ամենաազդեցիկ հայազգի կողմնակիցներից մեկի` Սեմ Կբուշյանի հայրն էր:
Կբուշյանը, ի դեպ, նույնպես առաջադրվել էր Լիթլ Արմենիան ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում` անսպասելիորեն բավական լուրջ ֆինանսական միջոցներ եւ հազարավոր կողմնակիցների ստորագրություններ հավաքելով: Հետագայում, սակայն, հայազգի այս թեկնածուն դուրս եկավ ընտրապայքարից` հայտարարելով Օ’Ֆարելին աջակցելու մասին:
Ըստ Los Angeles Times-ի` երկու թեկնածուների հայազգի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը բավական լուրջ սկանդալի պատճառ է դարձել: Քաղաքային ոստիկանությունը պաշտոնական քննություն է սկսել դրա առթիվ, իսկ Ջոն Չոին կողմնակիցների հետ միասին միջադեպի վայրում` Նորմանդիայի պողոտայում մամուլի ասուլիս է հրավիրել` Օ’Ֆարելից պահանջելով ներողություն խնդրել կատարվածի համար եւ «վերահսկել սեփական ընտրարշավը»:
Չոիի կողմնակիցները նաեւ պնդում են, թե հայազգի մի շարք խանութպանների ստիպել են ցուցափեղկերից հեռացնել թեկնածուի քարոզչական պաստառները` պնդելով, թե Ջոն Չոին «հակահայ հայացքներ ունի»:
Սրան ի պատասխան` Օ’Ֆարելի նախընտրական շտաբը հայազգի մի շարք ընտրողների գրավոր վկայությունները հրապարակեց, որոնց համաձայն, նրանց վրա ճնշում են գործադրում` ստիպելով չընտրել Միթչ Օ’Ֆարելին, քանի որ նա «ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի»:
Ըստ Los Angeles Times-ի` Օ’Ֆարելի կողմնակիցները Ջոն Չոիին մեղադրում են Լոս Անջելեսի այլ շրջաններում բնակվող հայերին Լիթլ Արմենիա բերելու եւ նրանց միջոցով տեղական ընտրությունների վրա ազդելու փորձերի համար:
Թերթի մեկնաբանը նաեւ նկատում է. - «Իրավիճակը սրությունը այն կետին հասավ, որ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը ստիպված էր հանդես գալ հատուկ հայտարարությամբ` կոչ անելով երկու թեկնածուներին «համատեղ ջանքեր գործադրել ահաբեկման մարտավարության հետագա կիրառումը բացառելու նպատակով»:
Գրիգորյանի խոսքով` «ընտրողների ահաբեկման մասին տեղեկությունները հատկապես մտահոգիչ են նաեւ այն պատճառով, որ հայ ներգաղթյալներից շատերը Միացյալ Նահանգներ են տեղափոխվում արդեն իսկ ժողովրդավարական քաղաքական գործընթացի հանդեպ լուրջ անվստահություն տածելով»: