Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը մեկնում է Իրան

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը այսօր պաշտոնական այցով մեկնում է Իրան:

Ինչպես հայտնում է «Փրեսս Թիվի» իրանական լրատվական կայքը, Մեհթիեվը հանդիպելու է այդ երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլի հետ, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: