Հանձնվեցին «Հայակ» մրցանակները

«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ ամփոփվեցին «Հայակ» մրցանակաբաշխության (հայկական «Օսկար») արդյունքները:

Ազգային կինոկենտրոնի այս մրցանակաբաշխությունն անցկացվեց արդեն երկրորդ անգամ:

Մրցանակաբաշխությունն անցկացվեց շուրջ մեկ տասնյակ անվանակարգերում:

Կինոգետ Դավիթ Մուրադյանի գլխավորած ժյուրիի անդամները մի քանի տասնյակ հայտերից ընտրել ու «Հայակ» մրցանակների են արժանացրել հետեւյալ աշխատանքները.

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում «Հայակ»-ը շնորհվել է Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» գեղարվեստական կինոնանկարին,

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը ստացավ Մարիամ Դավթյանը Վիգեն «Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիմլում մարմնավորած կերպարի համար,

«Լավագույն դերասան» մրցանակին արժանացավ Շանթ Հովհաննիսյանը` «Գարեգին Նժդեհ» կինոնկարում Նժդեհի դերակատարման համար,

«Լավագույն օպերատոր» մրցանակը շնորհվեց «Գարեգին Նժդեն» ֆիլմի բեմադրող օպերատոր Մկրտիչ Մալխասյանին,

«Լավագույն ռեժոսոր» մրցանակը տրվեց Հարություն Խաչատրյանին «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համար:

Բեմում ստանալով այս մրցանակը Հարություն Խաչատրյանը բոլորի համար անսպասելիորեն հայտարարեց, որ մրցանակը հանձնում է Մարիա Սահակյանին` փաստարկելով, թե ինքն ու Վիգեն Չալդրանյանը «բազմաթիվ մրցանակներ» ունեն, մինչդեռ երիտասարդները «կարիք ունեն խրախուսանքի եւ գնահատանքի»:

Հարություն Խաչատրյանը «Հայակ»-ի մի անձանիկ, այնուամենայնիվ, ստացավ` «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

Վիգեն Չալդրանյանն արժանացավ Մշակույթի նախարարության հատուկ մրցանակին:

«Եթե բոլորը» ֆիլմի սցենարի համար «Հայակ»-ի արժանացավ Միքայել Պողոսյանը: Նույն ֆիլմի երաժշտության համար մրցանակ ստացավ կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը: