Սերբիայի խորհրդարանում քվեարկվում է Կոսովոյի հետ հարաբերությունները կարգավորող համաձայնագիր

Սերբիայի օրենսդիրներն այսօր քվեարկության են դնում Կոսովոյի հետ հարաբերությունները կարգավորող օրինագիծը, որը կնքվել է Եվրամիության միջնորդությամբ:

Օրինագիծը Բրյուսելում ապրիլի 19-ին ստորագրել են Սերբիայի եւ Կոսովոյի վարչապետեր Իվիցա Դաչիցը եւ Հաշիմ Տաչին։