Հալեպում ավերվել է UNESCO–ի մշակութային արժեք համարվող մզկիթը

Սիրիա -- Կադր YouTube կայքից, որում, տեսանյութի հեղինակների պնդմամբ, երեւում է Հալեպի միջնադարյան Ումայադ մզկիթի ավերված մինարեթը, 24-ը ապրիլի, 2013թ.

Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ, Հալեպում շարունակվող բախումների հետեւանքով երեկ ավերվել է սիրիական ճանաչված մինարեթներից մեկը:

Սիրական «Սանա» պետական գործակալությունը ապստամբներին է մեղադրել 16-րդ դարի Ումայադ մզկիթի պայթեցման մեջ: Այն ներառված է UNESCO–ի մշակութային արժեքների ցանկում: