Գյումրիում սպանության համար ձերբակալվել է նախկին քաղաքապետի եղբորորդին

Your browser doesn’t support HTML5

Ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության համար ձերբակալվել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահիկ Ղուկասյանը: Նրա եղբայրը՝ Կոլյա Ղուկասյանը սպանության օրը ոստիկանություն բերման էր ենթարկվել, սակայն ուշ երեկոյան ազատ է արձակվել: