Ջահերով երթ` հատուցման պահանջով

Your browser doesn’t support HTML5

Ավանդական ջահերով երթ` հատուցման պահանջով

Ապրիլի 23-ի երեկոյան Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը:

Երթի հազարավոր մասնակիցները նախ այրեցին Թուրքիայի դրոշը` որպես բողոքի նշան, ապա վառեցին ջահերն ու շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: