Կրակոցներ Գյումրիում. կա 1 զոհ

Your browser doesn’t support HTML5

Ապրիլի 23-ին ժամը 13։00-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտակա տներից մեկի բակում, որտեղ ապրում է ԲՀԿ–ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի երեխաների կնքահայր Հարություն Խաչատրյանը, ով ավելի շատ հայտնի է Քավոր Հարութ անունով։ Փոխհրաձգությունից վիրավորվել եւ Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը եւ Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանը։ Կարապետյանը վիրահատությունից 20 րոպե անց մահացել է, Հարություն Խաչատրյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում։