«Բարեւ, Երեւան» դաշինքն ահազանգում է խախտումների մասին
Your browser doesn’t support HTML5
«Բարեւ, Երեւան» դաշինքն ահազանգում է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ստեղծված անհավասար մրցակցային պայմանների մասին: «Բարեւ Երեւան դաշինքի» ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ այս իրավիճակը իրենց համար այլեւս սովորական է դարձել: